Արտակարգ պատահար. Խափանել են դիտահորում կատարվող աշխատանքները


Արտակարգ պատահար. Խափանել են դիտահորում կատարվող աշխատանքները

  • 25-07-2013 12:48:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեկ՝ հուլիսի 25-ի գիշերը ժամը 3.00-ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի կերպով միջամտել են Դավիթ Բեկի փողոցում, հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի զանգվածներ ճանապարհին գտնվող դիտահորում տեղակայված ջրաբաշխիչ հանգույցի փականների աշխատանքին, որի միջոցով կարգավորվում է Կաթնաղբյուրից հոսող ջրի մատակարարումը Սարի Թաղին և հարակից տարածներին:
Արդեն կես ժամ անց Երևան Ջուր ՓԲԸ-ում տեղյակ են եղել արտակարգ պատահարի մասին: Ձեռնարկված միջոցների շնորհիվ մոտ ժամը 5.00-ին հնարավոր է դարձել կարգավորել նշված հանգույցի բնականոն աշխատանքը, սակայն ՙՍարի Թաղ՚ օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ նշված պատահարով պայմանավորված կուտակված ջրի անբավարար քանակի պատճառով հուլիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն դադարեցվել է Սարի Թաղի 5 - 28 փողոցների ջրամատակարարումը:
Ցավոք, նման դեպքերը հաճախակի են դարձել համակարգում, որի պատճառով ամռան այս շոգ օրերին խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը, հազարավոր սպառողների արդարացի դժգոհությունը հարուցելով:
Երևան Ջուր ընկերությունը հիշեցնում է քաղաքացիներին, որ միջամտությունը մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցի աշխատանքին ոչ միայն ապօրինի է ու անթույլատրելի, այլև հանդիսանում է օրենսդրորեն պատժելի արարք, այստեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play