Պետությունը կաջակցի սկսնակ գործարարներին


Պետությունը կաջակցի սկսնակ գործարարներին

  • 25-07-2013 15:24:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորությունը և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում, և հիմա տեսնում ենք, որ մենք փուլ առ փուլ ֆինանսական միջոցները, որոնք ուղղում ենք այս նպատակներին, ավելացնում ենք: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը: 
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը, կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին:
Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Հրազդան քաղաքի 5-րդ բանավանում գտնվող մասնաշենքի և համապատասխան հողատարածքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև վերահաստատել Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող տարածքի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին: Հաջորդ որոշումներով գործադիրը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` նպաստելով ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ներին, իսկ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 հանրակացարանի բնակարաններից մեկը նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  վարչությա նմամլո հաղորդագրության, կառավարությունն իր որոշմամբ սահմանել է երկրի գազաքիմիական ճյուղի վերակառուցման ավելի իրատեսական ժամկետներ: Այժմ նոր օպերատորի և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտում է համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցումը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման ծրագրի ներդրումը և այլն: Որոշմամբ վերակառուցման ծրագրի և նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելու ժամկետները փոխկապակցված են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play