ՀՀ կառավարությունը հաստատել է հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը


ՀՀ կառավարությունը հաստատել է հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը

  • 25-07-2013 15:25:07   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը, որի կիրառումը կնպաստի մարդու առողջության վրա այդ սննդամթերքի ազդեցության բացասական հետևանքների կանխարգելմանը,
- ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգի լրացումը, որի շնորհիվ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրի պաշարի օգտագործման և բաշխման գործընթացում,
-այլընտրանքային ծառայության հարցերի հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը, այլընտրանքային ծառայության անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է`
- դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
- բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձին տրամադրելու կարգն ու պայմանները,
- աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը, դրա վերաբերյալ արձանագրության ձևը:
 
 
Այլ որոշումներ
 
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, գործադիրը Գագիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play