«Եթե պետությունն ադմինիստրատիվ միջոցներով ճնշի տնտեսությունը, տնտեսությունը կպատժի կամային որոշումներ կայացնողներին». Արմեն Պողոսյան


«Եթե պետությունն ադմինիստրատիվ միջոցներով ճնշի տնտեսությունը, տնտեսությունը կպատժի կամային որոշումներ կայացնողներին». Արմեն Պողոսյան

  • 25-07-2013 16:26:17   | Հայաստան  |  Տնտեսություն

 “Երեւանում գործող տաքսիների 60 տոկոսը անօրինական է գործում”,- հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Քաղաքացիական դիրքորոշում” ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: Նրա ներկայացրած տվյալներով, մայրաքաղաքում այսօր գրանցված է 9500 տաքսի, որոնք աշխատում են դեղին համարներով, եւ գրեթե նույնքան էլ    կան չգրանցված, սպիտակ համարներով անօրինական տաքսիներ: “Պետությունը ոչ մի կերպ  չի հետեւում ապօրինի տաքսիներին”,- ասաց նա: Մինչդեռ, նրա հաշվարկներով,   անօրինական տաքսիների արտոնագրային և սոցվճարները միասին կարող են ամսական կազմել 100 մլն դրամ, իսկ պետտուրքի վճարման դեպքում՝ 125 մլն դրամ ամսական:  “Այսօր պետությունը երևի կարիք չունի այդ դրամի, որ այսօր այդ գումարները չեն հավաքվում”,- ասաց բանախոսը: 
Ըստ “Քաղաքացիական դիրքորոշում” ՀԿ նախագահի՝ տրանսպորտի նախարարության տեսչությունը եւ Ճանապարհային ոստիկանությունը, որոնք պետք է համատեղ ստուգայցեր կազմակերպեն, արդեն 4-5 ամիս անգործության են մատնված: Այս ամիսներին, նրա տվյալներով, տաքսիներին ընդամենը 1-2 օր են ստուգել, այն էլ՝ միայն օրինական տաքսիների հաշվիչները: Տաքսիստներից շատերը նրան տեղեկացրել են, որ  իրենց ստուգում են, իսկ իրենց դիմաց կայանած անօրինական տաքսիներին կարծես ոչ ոք չի նկատում: Նրա կարծիքով՝ ապօրինի տաքսիների դեմ պայքարը կավելացնի օրինական դաշտում աշխատող եւ պետական հարկ վճարող տաքսու վարորդների եկամուտը: 
Այսպիսով, Գ.Դոստուրյանի պնդամբ, ներկայումս Երեւանում գործում է շուրջ 20 հազար տաքսի, որոնցից 50% ն ապօրինի է: “Մի քանի տարի առաջ այն ժամանակվա Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը նշում էր 18 հազար տաքսի, այժմ դրանք 20 հազար կլինեն”, – հայտնել է Գ. Դոստուրյանը:
Նշվեց նաեւ, որ տաքսիով երթեւեկելու գինը չի կարգավորվում տրանսպորտի նախարարության կողմից և ամեն ինչ թողնված է ազատ շուկայական հարաբերությունների միջոցով ինքնակարգավորմանը: 
Որպես խնդրի լուծում առաջարկվեց ստեղծել բաժնետիրական ընկերություն.  “Մեծ կազմակերպությունն, ունենալով 3000 մեքենա, կկարողանար պահեստամասերն ինքնուրույն  ներմուծել, ունենալ սեփական գազալցակայաններ և ինքնարժեքի վրա ազդելու հնարավորություն”,- հայտարարեց բանախոսը: 
 “Սպառողների միության” նախագահ Արմեն Պողսյանը նույնպես կարևոր է համարում բաժնետիրական ընկերության ստեղծումը  որպես կարգավորման տարբերակ: Ավելին, նա իր թեկնածությունն է առաջարկում այդ ընկերության նախագահի պաշտոնում:  
Նա հայտարարեց, որ եթե պետությունն ադմինիստրատիվ միջոցներով ցանկանում է ճնշել տնտեսությունը, ապա  նույն տնտեսությունը կպատժի այդ մարդկանց, ովքեր ցանկանում են կամային որոշումներ կայացնել: “Տրամվայը կամային որոշումով ոչնչացվեց, հիմա կամային որոշումով ոչնչացվում է տրոլեյբուսը”,- ասաց նա:
“Սպառողների միության” նախագահը նշեց, որ կառավարչի հմտությունը լուծումներ առաջարկելու մեջ է: “Այսօր ոչ մի առաջարկ չենք տեսնում նրանց կողմից”,- ասաց նա: 
Արմեն Պողոսյանը շատ մեծ է  համարում զանգվածային ընդվզումների միջոցով տրանսպորտի  սակագնի նվազեցմանը հասնելու հավանականությունը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play