Տեղի ունեցավ «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը<br />


Տեղի ունեցավ «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը

  • 31-01-2011 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 28-ին Երեւանում տեղի ունեցավ «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը: Օրակարգում կուսակցության ծրագրի եւ կանոնադրության հաստատման հարցն էր, ինչպես նաեւ` կուսակցության ղեկավար մարմնի ընտրությունը: Քննարկումների արդյունքում համագումարը որոշեց հաստատել «Շրջադարձ» կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը ու հանձնարարեց կուսակցության նորընտիր նախագահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները կուսակցության գրանցումն իրականացնելու համար: Բացի այդ համագումարը ընդունեց նաեւ կուսակցության հռչակագիրը: «Շրջադարձ» կուսակցության համագումարում ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը` 5 անդամներից բաղկացած քաղաքական խորհուրդը: Կուսակցության ղեկավար մարմնի անդամներն են` Սիմոն Ղոնաղչյանը, Տիգրան Բաղդասարյանը, Մուշեղ Տերյանը, Գայանե Ղազարյանը եւ Սամսոն Խաչատրյանը: «Շրջադարձ» կուսակցության նախագահ ընտրվեց Սիմոն Ղոնաղչյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական