Երևանի քաղաքապետարանում քննարկվել են <<Անվտանգ քաղաք>> ծրագրի իրագործման հետ կապված հարցեր


Երևանի քաղաքապետարանում քննարկվել են <<Անվտանգ քաղաք>> ծրագրի իրագործման հետ կապված հարցեր

  • 30-07-2013 16:55:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանը բնակիչների և զբոսաշրջիկների համար առավել անվտանգ ու ապահով դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում մայրաքաղաքում <<Անվտանգ քաղաք>> ծրագրի իրագործման ուղղությամբ: 


Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի, ոլորտի պատասխանատուների և անվտանգության համակարգերի միջազգային շուկայում առաջատար <<NICE>> ընեկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, ներկայացավել առաջարկություններ, ճշգրտվել են մոտեցումները:  Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: 


Կարևորելով մայրաքաղաքում <<Անվտանգ քաղաք>>  ծրագրի ներդրումը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ ձևավորված համատեղ աշխատանքային խմբի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի ենթակառուցվածքներին՝ ընկերությունը հնարավորություն կունենա առկա ռեսուրսների օգտագործմամբ միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրի ներդրման համար համապատասխան առաջարկ ներկայացնել: 


<<NICE>> ընկերության տարածաշրջանային զարգացման գրասենյակի ղեկավար Մոշե Բենչոն նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է համագործակցել Երևանի հետ: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկման շրջանակում ընկերության փորձագետները ներկայացրել են նաև իրենց կողմից աշխարհի մի շարք քաղաքներում ներդրած <<Անվտանգ քաղաք>> ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունավետության ցուցանիշները: 

 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play