«Բարև Երևան». Քաղաքապետի հերթական ոչ իրավաչափ որոշման մասին


«Բարև Երևան». Քաղաքապետի հերթական ոչ իրավաչափ որոշման մասին

  • 30-07-2013 17:32:34   | Հայաստան  |  Տնտեսություն

30 հուլիսի 2013, Երևան: Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից Ա. Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երևանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը:
 
Խնդրում եմ նաև պարզաբանել, թե որքանով է իրավաչափ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց  հանձնարարել ոլորտների պատասխանատվությունն այն դեպքում, երբ վերջիններս այդ գործառույթով ստանում են համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ և (կամ) հրահանգներ արձակելու իրավունք, վերահսկում են նշված պաշտոնատար անձանց աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետը ունի չորս տեղակալներ»:
 
Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման,    համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները և պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է  քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play