Մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները վերանորոգվում են


Մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները վերանորոգվում են

  • 31-07-2013 12:59:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ: 


Շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են <<Երևաննախագիծ>>  ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երևանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը:
Ծրագիրը  շարունակական է  և վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են: 


Նշենք, որ, ըստ էության, պատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը և համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play