Հայտարարություն՝ ՀՀ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին


Հայտարարություն՝ ՀՀ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին

  • 31-07-2013 17:29:52   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայտարարություն՝ ՀՀ Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին.
 
Սույնով բանկը տեղեկացնում է, որ 2013 թվականի օգոստոս ամսին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման  աճուրդները`
 
Թողարկման ամսաթիվը
Թողարկման համարը
Թողարկման ծավալը
Թողարկման ծավալը տառերով (դրամ)
1
05.08.2013
AMGT52048145
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
2
12.08.2013
AMGT39125149
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
3
26.08.2013
AMGT1325B133
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
 
պոտենցիալ գնորդները`
պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: 
գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը`
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով:
 
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը`
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
 
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  թողարկման  ծավալի 20%- ից ոչ ավել:
 
Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:
 
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Սույնով բանկը տեղեկացնում է, որ  աճուրդները  տեղի կունենան ժամը 10.30-ին:
 
ՀՀ կենտրոնական բանկ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play