Մայրաքաղաքում շարունակվում է ավելանալ հիմնանորոգված փողոցների թիվը


Մայրաքաղաքում շարունակվում է ավելանալ հիմնանորոգված փողոցների թիվը

  • 01-08-2013 12:55:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով  նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան  1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորագմանը: Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին  եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթևեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա  3-րդ եռամսյակում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play