ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը


ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը

  • 01-08-2013 13:45:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Ամերիաբանկը շարունակում է ՀՀ բանկային համակարգում ամրապնդել իր դիրքերը առաջատարների շարքում: 
Բանկի ակտիվները 2013թ. առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և  կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, իսկ  պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ  դրամ: Ընդ որում, ակտիվների աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 65%, իսկ պարտավորությունների աճը` շուրջ 77%: Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների և պարտավորությունների մեծությամբ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: 
Բանկի զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 12%-ով, ընդ որում Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,8 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 20 %-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է 33 %:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա  առաջին կիսամյակում աճել են շուրջ 20 %-ով և կազմել ավելի քան 56 մլրդ ՀՀ դրամ:
2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկի կողմից ներկայացրած   «Ամերիա ավանդ»  նոր առաջարկը, որ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում հնարավորություն ընձեռեց հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը ավանդատուի համար նախընտրելի պայմաններով, մեծ հետաքրքրություն առաջացրեց ավանդատուների շրջանում` նպաստելով Ամերիաբանկի` ֆիզիկական անձանց ավանդների զգալի աճին:
Բանկի վարկային պորտֆելը 2013թ.առաջին կիսամյակում աճել է շուրջ 11 %-ով  և կազմել ավելի քան 156 մլրդ դրամ, ընդ որում պորտֆելի աճի 80%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին: Իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են ավելի քան 18%-ով և կազմել 25 մլրդ ՀՀ դրամ: Հատուկ ՓՄՁ-ների համար մշակված «Պարզ և արագ» վարկավորման փաթեթի նկատմամբ  ձեռնարկատերերի կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրության շնորհիվ արշավի ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ «Պարզ և արագ» փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում` ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Բացի այդ, վարկառուներն օգտվում են մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:
Բանկը նախատեսում է մինչև տարեվերջ ՓՄՁ-ների վարկային պորտֆելը հասցնել մինչև 33 մլրդ դրամի:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play