Քաղաքապետը պարբերաբար անձամբ շրջում և հետևում է կանաչ գոտիների ընդլայնման ու խնամքի աշխատանքներին


Քաղաքապետը պարբերաբար անձամբ շրջում և հետևում է կանաչ գոտիների ընդլայնման ու խնամքի աշխատանքներին

  • 02-08-2013 15:55:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով եղել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկային հատվածին հարակից տարածքում կառուցված հանգստի գոտում: Քաղաքապետը պարբերաբար անձամբ շրջում և հետևում է կանաչ գոտիների ընդլայնման ու խնամքի  աշխատանքներին: 


Մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2012 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում ստեղծվեցին նոր այգիներ և պուրակներ, վերակառուցվեցին երկար տարիներ անուշադրության մատնված հանգստի մի շարք տարածքներ, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեցին անտառպուրակների վերականգնման ուղղությամբ: 


Այս տարվա ծրագրերով ևս աշխատանքներն ընդգրկում են բոլոր վարչական շրջանները: 


Այդ աշխատանքներին զուգահեռ, հատուկ ուշադրություն է դարձվում արդեն իսկ ձևավորված կանաչ տարածքների պահպանմանն ու մշտական խնամքին:


Շրջայցի ընթացքում քաղաքապետը համոզվել է, որ  այգու տարածքի ոռոգման,  կանաչապատման և ծաղկապատման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այստեղ իրենց հանգիստը վայելող բնակիչները, զրուցելով քաղաքապետի հետ, շնորհակալություն են հայտնել տասնամյակներ սպասված ծրագիրը կյանքի կոչելու և տարածքը մշտապես բարեկարգ պահելու համար: Նրանք նաև հավաստիացրել են, որ իրենց հերթին խնամքով են վերաբերվում և անում են ամեն ինչ, որ տարածքը երկար ծառայի աջափնյակցիներին: 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play