Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին


Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

  • 02-08-2013 16:10:45   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ վերջինիս խնդրանքով: Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, շեշտել է գյուղատնտեսության ոլորտում երկու  երկրների միջև գոյություն ունեցող ավանդական կապերը՝ ընդգծելով  բուսաբուծության, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման, ինչպես նաև պտուղբանջարեղենի արտահանման ոլորտներում արձանագրված հաջողությունները: 
Նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ մեծ ոգևորությամբ է հետևել Ռուսաստան ներկրված ծիրանի աննախադեպ ցուցանիշներին և կարծում է, որ հայկական քարքարոտ հողերի վրա է աճում աշխարհի ամենահամեղ ծիրանը: Իվան Վոլինկինը վստահեցրել է, որ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական երկուստեք շահավետ համագործակցությանը: Նա մասնավորապես հետաքրքրվել է պարենային ինքնաբավության ցուցանիշներով և ռուսական կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրերին:
 Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ մեծ են սպասելիքները Դոնի-Ռոստովի “Ռոստելմաշ” գործարանի հետ համագործակցությունից՝ գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման առումով:ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ անդրադառնալով երկու երկրների գործակցությանը՝ նախարարը հույս է հայտնել, որ կհաղթահարվեն նաև կենդանական ծագման սննդամթերքի և  ձկնամթերքի արտահանման խոչընդոտները: Վերջում դեսպան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ասել. Ես խոնարհվում եմ այս քարքարոտ հողից բերք արարող մարդկանց առջև, և նրանց գործը համարում եմ հերոսություն, իսկ իրենց՝ հերոսներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play