Փոխվարչապետն այցելել է Լոռու մարզ


Փոխվարչապետն այցելել է Լոռու մարզ

  • 02-08-2013 18:24:10   |   |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց  Լոռու մարզի  Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ: 
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գեւորգյանն իր աշխատանքային այցը սկսեց  Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ  մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Ջրագիծը կառուցվել է երկու փուլով`  առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով հատկացվել է  56 մլն դրամ: Մարզպետարանի պատասխանատուները փոխվարչապետին տեղեկացրին, որ հետագայում նախատեսվում է ջրագծի հնարավորություններն օգտագործել հարեւան երկու համայնքները  եւս խմելու ջրով ապահովելու նպատակով:
Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր  6 մլն դրամով:  
Այնուհետեւ Արմեն Գեւորգյանը Նորաշեն համայնքից  մեկնեց Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաեւ մանկապարտեզը,  ծրագրի երրորդ եւ չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված  5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով:  
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց շենքային պայմաններից եւ  նշեց, որ  ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ այլ ծրագրերով  արվում է  հնարավորը` համայնքները կրթական բարեկարգ հաստատություններով ապահովելու ուղղությամբ:
 
 
 
Արմեն Գեւորգյանը ծանոթացավ նաեւ հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ  միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով:
Լեռնահովիտ համայնքում փոխվարչապետը  եղավ նորակառույց համայնքային կենտրոնում: Կենտրոնի  հին շենքը հիմնովին քանդվել էր երկրաշարժից հետո, եւ համայնքապետարանը գործում էր տնակային պայմաններում: Համայնքային կենտրոնի նոր շենքը  նույնպես կառուցվել է առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրով`երրորդ փուլով  հատկացվելով 40 մլն դրամ:  Փոխվարչապետին տեղեկացվեց, որ համայնքում տարբեր ծրագրերով ենթակառուցվածքների վերականգման այլ աշխատանքներ եւս իրականացվել են`մասնավորապես,   հիմնանորոգվել են խմելու ջրագիծը  եւ մշակույթի տունը:  
 Լոռու մարզ  կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաեւ համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին  գյուղտեխնիկայի ձեռք բերմանը եւ  գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը , խմելու ջրի խնդիրներին:    
Հասարակայնության հետ կապերի բաժնից փոխվարչապետը Տաշիրի եւ Ստեփանավանի քաղաքապետերի հետ քննարկեց  նաեւ Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, համայնքի ղեկավարների կողմից ներկայացվեցին առկա հիմախնդիրները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play