Մայրաքաղաքում մայթերի ասֆալապատման աշխատանքները շարունակվում են


Մայրաքաղաքում մայթերի ասֆալապատման աշխատանքները շարունակվում են

  • 06-08-2013 14:26:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է իրականացնել շուրջ 25000 քմ  մակերեսով մայթերի սալապատման աշխատանքներ: 


Այս պահի դրությամբ ծրագիրն ավարտվել է գրեթե 70 տոկոսով` ընդգրկելով 16000 քմ տարածք: Գարնանից մեկնարկած աշխատանքների արդյունքում հատվածաբար նորերով են փոխարինվել  Աբովյան, Արամի,  Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյուն, Սարյան, Խորենացի, Թումանյան փողոցների, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաների և Դավթաշենի այգու բետոնե սալիկները: Որոշ հատվածներում վերատեղադրվել, հարթեցվել ու ամրացվել են նախկին սալիկները` այդպիսով ի չիք դարձնելով  նաև կոտրված կամ վնասված սալիկների հետևանքով վնասվածքներ ստանալու հավանականությունը: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի, Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի, Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ տանող ճանապարհների սալիկները: Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի  մրցույթով սահմանված տեխնիկական պահանջներին:  Մայթերի սալապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել  2013 թվականի 3-րդ եռամսյակում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play