«Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում» դասընթացները կլինեն շարունակական. Կ. Ավագյան


«Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում» դասընթացները կլինեն շարունակական. Կ. Ավագյան

  • 09-08-2013 14:06:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օգոստոսի 9-ին մեկնարկեց «Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում» եռօրյա դասընթացը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Դասընթացներին մասնակցում է Երևանի 15 ավագ դպրոցների ավելի քան 40 աշակերտ։ 
Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի՝ մասնագիտության ընտրությունն ամենակարևոր հարցերից մեկն է ցանկացած մարդու համար։ ՙՀայկական ընտանիքներում մասնագիտության ընտրության հարցում ձևավորված են որոշակի սկզբունքներ. հաճախ ծնողներն են որոշում իրենց երեխայի մասնագիտությունը՝ առանց խորամուխ լինելու՝ տվյալ մասնագիտության պահանջը կա՞ աշխատաշուկայում, թե՞ ոչ, կամ երեխան կարողանալո՞ւ է արդյոք այդ կրթությունը ստանալ։ Նման դասընթացները կօգնեն աշակերտներին ավելի տեղեկացված լինել խնդրի էությանը, որպեսզի հետագայում կարողանան ճիշտ կողմնորոշվել, ինքնուրույն որոշում կայացնել՚,- նշեց Կարեն Ավագյանը՝ կոչ անելով դասընթացի մասնակից աշակերտներին ստացած գիտելիքները փոխանցել իրենց ընկերներին։ Կ. Ավագյանը տեղեկացրեց նաև, որ դասընթացները լինելու են շարունակական, և հաջորդ նման հանդիպումներին հրավիրվելու են նաև բուհերի ներկայացուցիչներ, ովքեր կծանոթացնեն իրենց առաջարկած մասնագիտություններին։ 
Սեմինարի ընթացքում Գերմանական խորհրդատվական կենտրոնի՝ մասնագիտական կողմնորոշման ոլորտում վերապատրաստված մասնագետներն աշակերտներին ծանոթացնում են մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին, բուհերի մասնագիտությունների ցանկին։ Իրականացվում է նաև մասնագիտական կողմնորոշման թեստավորում, որի միջոցով բացահայտվում են աշակերտների թաքնված ունակությունները, ինչը կօժանդակի այդ ունակություններին համապատասխան մասնագիտության ընտրությանը։ 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112
E-mail: press@heh.am
http://heh.am/
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play