«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը


«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը

  • 20-08-2013 16:33:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաշվի առնելով «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցել ցանկացողների խնդրանքը` որոշվել է հայտերի ընդունումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 10-ը: 
Հիշեցնենք մրցույթին մասնակցության կանոնները. 
Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-3:00 րոպե տևողությամբ:
Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:
Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:
Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ:
Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երեւան, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել` junior@armtv.com հասցեին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով:  
Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում:   
 
Առաջին ալիք
 Հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play