Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին


Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին

  • 23-08-2013 23:33:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին հա մակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից: "Մենք ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերց սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ",- նշել է Ա. Աշոտյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործուենությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play