«Անվերջ աղաղակել, որ դատարկվում է գյուղը, դա դեռեւս քայլ չէ` պետք է գործել. Շուշան Պետրոսյան


«Անվերջ աղաղակել, որ դատարկվում է գյուղը, դա դեռեւս քայլ չէ` պետք է գործել. Շուշան Պետրոսյան

  • 29-08-2013 16:27:20   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Ես շատ ուրախ եմ, որ ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ եւ կարող եմ իմ պատգամավորությունը ծառայեցնել ժողովրդին»,- օգոստոսի 29-ին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նա այս տարվա մարտ ամսից  զբաղվում է Արցախի սահմանամերձ շրջանների որոշակի խնդրիրներով, մասնավորապես, ինչպես նա նշեց, վերակենդանացնում է մշակութային օջախները, այնտեղ տարբեր խմբակներ է բացում, դպրոցներում ստեղծում է լաբորատորիաներ: 
«Այսօր շատ-շատ դռներ իմ առջեւ բաց են, որ ես առաջ չէի էլ մտածում, որ կարող եմ  մտնել եւ ասել, որ այսինչ դպրոցին այս է պետք եւ այլն»,- ասում է պատգամավորը:
Մասնավորապես, Շ.Պետրոսյանի նախաձեռնությամբ Ադրբեջանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Մարտակերտ քաղաք Մշակույթի տանը վերաբացվել եւ այսօր գործում է 5 խմբակ՝ նկարչական, երգի, թատերական, ասմունքի խմբակները: Պարի խմբակի ստեղծումը, նրա խոսքերով, դեռեւս  «պրոցեսի մեջ է»: «Ցուցահանդես բացեցի երեխաների նկարների: Դրա համար պետք է գնայի դպրոցներ: Գնացի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, եւ միայն թիվ 1 դպրոցի տնօրենի մեկ խոսքը՝ որ «Ես ուզում եմ, որ իմ խոխեքը սպարտացի մեծանան», փոխեց ամեն ինչ»,- ասում է Շ.Պետրոսյանը: 
Շ.Պետրոսյանը դիմել է «Փյունինկ» հիմնադրամին, որի օգնությամբ այսօր սահմանամերձ Թալիշ գյուղի եւ Մատաղիսի դպրոցներում այսօր վերաբացվել են քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի կաբինետներ՝ ամբողջ լաբորատոր գործիքներով: «Հիմա աշխատում եմ Տոնաշենի վրա եւ, ճիշտն ասած, հասկացա, որ Մարտակրտի 2-րդ դպրոցում եւս խնդիրներ կան»,- ասում է Շ.Պետրոսյանը: 
Երգչուհի-պատգամավորն այս ընթացքում Արցախում կազմակերպել է համերգներ, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի  հյուրախաղերը. «Եթե տեսնեք ուրախությունը ժողովրդի, կտեսնեք, թե ինչքան կարոտ են մշակույթի եւ որքան կարեւոր է, որ մշակույթը լինի այնտեղ»,- ասում է նա եւ նշում, որ բավականին փոխվել եւ ակտիվացել է մշակույթային կյանքը,   շատ տաղանդավոր երեխաներ կան:
«Հրաշք գյուղ է Թիլիշը. ով, որ չի եղել, խորհուրդ կտամ գնալ, որովհետեւ անվերջ աղաղակել, որ դատարկվում է գյուղը՝ դա դեռեւս քայլ չէ, հայրենասիրության դրսեւորում չէ: Գնացեք, տեսեք՝ ինչ հրաշալի ընտանիքներ են կառուցվում, ինչ հրաշալի աղջիկներ կան, շատ երիկասարդ տեսա, հղի աղջիկ տեսա: Դա շատ կարեւոր է: Փառք ու պատիվ այդ մարդկանց, ովքեր ապրում են այդտեղ, որովհետեւ ձեռքիդ ափը որ մեկնես՝ կհասնես թշնամուն՝ այնքան մոտ է սահմանը»,- ասում է պատգամավորը:
Նրա կարծիքով, ճիշտ կլիներ, եթե Հայաստանի Ազգային Ժողովի օրինակով Արցախում էլ ընդունվեր օրինագիծ, որով սահմանամերձի բոլոր սեփականաշնորհված հողերը հարկերից ազատվեին, որովհետեւ «շատ դժվար է կրակահերթի տակ հող մշակել»:  
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության (ԼՀԸ )նախագահ Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ, Շուշան Պետրոսյանի ծրագրերը հատվել են նաեւ, Ընկերակցության, «Նոյյան Տապան»-ի եւ «Թալիշի պաշտպան» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրին: Ծրագրի իմաստը, ըստ Տ.Հարությունյանի, այն է, որ Թալիշ գյուղում, որը 50-55 կմ սահման ունի Ադրբեջանի հետ եւ ունի 150 ընտանիք, հիմնահատակ քանդվել է պատերազմի ժամանակ. «գյուղըը դեպորտացիայի է ենթարկվել Ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գտնվել է նրանց տիրապետության տակ, քարուքանդ է եղել. Այնտեղ ոչ մի տուն չէր մնացել, բայց այդ գյուղի բնակիչները այնքան կամք ու ցանակություն են ունեցել, որ եկել են եւ վերականգնել են իրենց գյուղը եւ ապրում են իրենց գյուղում: Չունեն խմելու ջուր, որոգման ջրի ակունքները գտնվում են ադրբեջանական մասում, ճանապհարհները վատն են, հեռախոսակապը չափազանց վատն է՝ գյուղը մեկուսացված է: Եվ այդ կազմակերպությունները որոշեցին այդ գյուղի համար կատարել բարեգործական ակցիա, օժանդակել, որպեսզի այնտեղ անցկացվի ինտերնետային որակյալ կապ, որն անվճար տրամադրվի դպրոցին եւ գյուղացիներին հնարավորություն տրվի շատ մատչելի օգտվել այդ ինտերնատային կապից: Ծրագիրը կարծես թե սկսում է գործել»,- տեղեկացրեց Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play