Նորակառույց դպրոց՝ Տեղ գյուղի աշակերտների համար


Նորակառույց դպրոց՝ Տեղ գյուղի աշակերտների համար

  • 02-09-2013 13:11:04   | Սյունիքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շահանգործման են հանձնվում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան և Սիփանիկ գյուղի դպրոցները 
 
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: Նախորդ օրը հանդիսավորությամբ դեռները բացեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը:
 
Շնորհավորելով Տեղ գյուղի բնակչությանը` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում:
Իր հեթին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց, որ դպրոցաշինության խնդիրը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և քաղաքաշինության նախարարությունը ելնելով խնդրի կարևորությունից` նախ գնահատում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: “Այսօր շահագործման է հանձնվում  Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որի   ընդհանուր մակերեսն ավելի քան 2200.0 քմ է, դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման  և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով:  Ամբողջությամբ բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: Դպրոցն ապահովվել է անհրաժեշտ աշակերտական և ուսուցչական գույքով”,-տեղեկացրեց քաղաքաշինության նախարարը:
 
2009-2013 թթ. դպրոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 840.0 մլն դրամ գումար:  Շինարարական աշխատանքները սկսվել են 2009 թվականին,  մասնագիտական եզրակացության արդյունքում պարզվել է, որ  շենքը պիտանի չէ հետագա շահագործման, կառույցը գտնվել է վթարավտանգ վիճակում, ենթակա` կազմաքանդման, ուստի  անհրաժեշտություն է առաջացել նոր շենքի կառուցման:  
 
Այսօր շահագործման  հանձնվող 450 աշակերտական տեղով Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականին: 2011-2013 թթ. դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500.0 մլն դրամ գումար։ Սիփանիկ գյուղի նորակառույց դպրոցը` նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի ընդհանուր մակերեսը  շուրջ 2200.0 քմ է:  2009-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 480.0 մլն դրամ գումար: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play