ՀՀ առողջապահության նախարան սեպտեմբերի 2-ին աշխատանքային օրն սկսել է Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում


ՀՀ առողջապահության նախարան սեպտեմբերի 2-ին աշխատանքային օրն սկսել է Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում

  • 02-09-2013 15:55:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ  առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային օրն սկսեց Պեյո Յավորովի անվան  թիվ 131 դպրոցում։ Ողջունելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկը  միշտ էլ դրական հուզումներ, խինդ, բարի սպասումներ ու նոր լիցք է հաղորդում։ Կարևոր է, որ գիտելիքի հանդեպ ձգտումն ու աշխատասիրությունը չմարի ողջ տարվա ընթացքում։ 
«Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հարգել է գիտելիքն ու կրթությունը, եղել է դրա կրողը, կիրառողն ու տարածողը։ Դուք սովորում և աշխատելու եք երրորդ հազարամյակում, երբ ողջ աշխարհում առավել, քան երբևէ կարևորվում են բարձրակարգ գիտելիքներն ու որակյալ մասնագետները։   
Այսօր ցանկացած երկրում ձգտում են առաջին հերթին բարձրակարգ մասնագետներ պատրաստել։ Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները ևս հնարավորություն են տալիս ժամանակի պահանջներին համահունչ կրթություն մատուցել։ Այնպես որ դուք` դառնալով վաղվա լավագույն մասնագետները, այն երջանիկներն եք  լինելու, ում բախտ է վիճակված մեր հնամյա, բայց նորանկախ հայրենիքն ավելի զարգացնել և բոլորիս երազած երկիրը դարձնել»,-դիմելով դպրոցականներին, ասաց պրոֆեսոր Դումանյանը։
Նա ուսուցիչներին ևս մաղթեց բեղուն ուսումնական տարի և նոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play