66 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը


66 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

  • 03-09-2013 00:00:12   | Հայաստան  |  Մշակույթ

eMedia.am-ի տվյալներով Լևոն Անանյանի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։ 
Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, Լևոն Անանյանն ավելի վաղ հոսպիտալացվել էր, իսկ այսօր՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան, տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։
 
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում է այն։ Դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play