Լևոն Անանյանի կորուստը մեծ է ու անդառնալի. Վ.Մանուկյան


Լևոն Անանյանի կորուստը մեծ է ու անդառնալի. Վ.Մանուկյան

  • 03-09-2013 14:50:44   | Հայաստան  |  Մշակույթ

Լևոն Անանյանը "մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում": Այս մասին ասված է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի՝ ՀԳՄ նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ տարածած ցավակցական ուղերձում: Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, Լևոն Անանյանի "կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում":
 
"Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին",- ասված է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play