“Ռոստելեկոմի” բաժանորդների թվաքանակն օր-օրի աճում է


“Ռոստելեկոմի” բաժանորդների թվաքանակն օր-օրի աճում է

  • 03-09-2013 14:55:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

“Ռոստելեկոմի” ծառայություններից ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ շուկայում օգտվում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և բաժանորդների թվաքանակն օր-օրի աճ է գրանցում:
 
Ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու և բաժանորդների համար այս գորընթացն առավել հարմարավետ դարձնելու համար Ռոստելեկոմը համագործակցություն է սկսել “Tandem” և “Telcell” վճարային համակարգերի հետ:
 
Այսուհետ Ռոստելեկոմի տարբերանշանով բաներ յուրաքանչյուրը կարող է գտնել նշված ընկերությունների տերմինալների էկրաններին, որոնք գտնվում են ամենամարդաշատ վայրերում:
 
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ռոստելեկոմի բոլոր վաճառքի և սպասարկման սրահներում (ինչպես երևանյան, այնպես էլ մարզային) գործում են նման տերմինալներ, որոնց միջոցով շատ արագ իրականացվում է մուծումների գործընթացը:
 
Հիշեցնենք, որ Ռոստելեկոմի ծառայություններն այժմ հասանելի են ՀՀ ավելի քան 15 քաղաքներում:
 
“Tandem” և “Telcell” վճարային տերմինալների մասին մանրամասն տեղեկատվություն, այդ թվում նաև տերմինաների տեղակայման ու հասցեների վերաբերյալ, կարող եք գտնել այցելելով նրանց պաշտոնական կայք-էջեր՝
 
 
http://www.tandem.am/
 
 
 
 
       http://www.telcell.am/am/
 
 
 
 
 
***
 
ՌՈՍՏԵԼԵԿՈՄ
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայումՌոստելեկոմապրանքանիշի ներքո:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
 
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
Ներկայումս Ռոստելեկոմի վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան քաղաքներում, Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն և Աջափնյակ համայնքներում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play