Էմմին համերգներ է տալիս ԱՄՆ-ում


Էմմին համերգներ է տալիս ԱՄՆ-ում

  • 06-09-2013 09:27:46   | ԱՄՆ  |  Մշակույթ

Նախօրեին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Պրովիդենսում, Եկավյան հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Էմմիի անհատական համերգը: Հայաստանից ժամանած երգչուհին կատարեց հայկական ժամանակակից եւ ժողովրդական երգեր: Փրովիդենսում աշխատող կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի խոսքով, համերգը շատ դրական ընդունելության արժանացավ սրահում ներկա հարյուրավոր ամերիկահայերի, ինչպես նաեւ այստեղ ժամանած ամերիկացիների կողմից: Սա Էմմիի առաջին համերգն էր արեւելյան ափին, իսկ ավելի ուշ Լոս Անջելեսում երգչուհին կմասնակցի Երգ Երգոցի նկարահանումներին: Այդ ընթացքում Էմին եւ մյուս հայ աստղերը նաեւ Երեւանում կմասնակցեն ՀՀ անկախությանը նվիրված համերգին:
 
“Ես կարեւորում եմ, որ ԱՄՆ-ում բարձր մակարդակով ներկայացվում է հայկական փոփ երաժշտությունը եւ տեղի հանդիսատեսը հայկական նորագույն, ինչպես նաեւ ավանդական երգերին ծանոթանանում է նման բարձր մակարդակով”, նշել է կոմպոզիտոր Կ. Պետրոսյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play