Հայաստանը կներկայանա «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում


Հայաստանը կներկայանա «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

  • 11-09-2013 15:56:22   | Ճապոնիա  |  Մշակույթ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք «JATA TABIHAKU» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
 
«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի, քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ:
 
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր և քարտեզներ:
 
Ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաև «JATA» զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արևելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները: 
 
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ
 
***
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամի առաքելությունն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով բարձրացնել ազգային մրցունակությունը: Սույն առաքելությամբ Հիմնադրամը պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով ներգրավում է ռազմավարական նշանակության ներդրումներ և իրականացնում է Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսականորեն կարևոր ծրագրեր:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play