Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը


Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

  • 19-01-2011 14:51:49   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի <<Հանրա-կրթա-կան ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով>> նախատեսված վերա-պատ--րաստման դասընթացները: Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. - դիմում նախարարի անունով / Ձեւ-2/. - վկայական վերա-պատ--րաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ. - բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. - աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ պատճենը կամ քաղվածքը. - անձնագրի պատճենը, - 3x4 չափսի մեկ լուսանկար: Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2011թ. հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ, ժամը` 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play