Հաստատվել է Արցախի գիտաշխատողների համար գիտական թեմաների ցանկը


Հաստատվել է Արցախի գիտաշխատողների համար գիտական թեմաների ցանկը

  • 28-09-2013 11:00:15   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` հաստատվել է վերոնշյալ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկ` բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա և աստղագիտություն,  քիմիա, Երկրի մասին  և դրան հարակից բնապահպանական գիտություններ և կենսաբանական գիտություններ մասնագիտություններով: Հանձնարարվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը, որը կազմում է ընդհանուր ֆինանսավորման 90%-ը, սկսել 2013 թ. հոկտեմբերի 1-ից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play