«Արաքսի Սարյանի կորուստը անփոխարինելի է».Վազգեն Մանուկյան


«Արաքսի Սարյանի կորուստը անփոխարինելի է».Վազգեն Մանուկյան

  • 28-09-2013 14:54:00   | Հայաստան  |  Մշակույթ

Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:
 
Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել:
 
Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար:
 
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
 
   
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play