Հայաստանում կներդրվեն ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգի չափանիշները


Հայաստանում կներդրվեն ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգի չափանիշները

  • 01-10-2013 14:11:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ֆրանսիայի բարձրագույն ինժեներական բուհերի և խոշորագույն հիմնադրամների մասնակցությամբ 2013թ. մայիսի 24-ին Փարիզում  հիմնադվել է Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտը (ՀՖԲԻԻ) :
Ինստիտուտի հիմնադիրներին, գործընկեր ֆրանսիական ինժեներական ինստիտուտներին և հատկապես Հայաստանում ֆրանսիական ինժեներական ինստիտուտի հիմնադրման նպատակներին, հեռանկարներին, առաջարկվող մասնագիտություններին, ուսումնառության առանձնահատկություններին, վարչական և կրթական կարողություններին ծանոթացնելու նպատակով այսօր` հոկտեմբերի 1-ին, ՀՖԲԻԻ-ում կայացավ մամլո ասուլիս, որին ներկա էին ֆրանսիական ինժեներակն մի շարք ինստիտուտների ներկայացուցիչներ, ՀՖԲԻԻ-ի հիմնադիրներ:
Նորաստեղծ ինստիտուտը ֆրանսիայի բարձրագույն ինժեներական բուհերի և խոշորագույն հիմնադրամների մասնակցությամբ նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգ բուհական, հետբուհական և վերապատրաստման ուղղություններով` խնդիր ունենալով կիրառել ֆրանսիական առաջադեմ փորձը, ժամանակակից նորարարական  ծրագրերը և եվրոպական  չափանիշները.
Մրցունակ կադրերի պատրաստում ՀՀ-ի և տարածաշրջանի երկրների համար
Մրցակցային ուսուցման առաջարկ
Եռալեզու կրթական ծրագրերի իրականացում
Մասնակցություն եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացներին  
Առարկայական ճկուն ծրագրերի միջոցով շուկայի պահանջների բավարարում
Տեխնիկական լավագույն բազայի առկայություն
Բազմալեզու հաղորդակցման հմտությունների ձևավորում
ՀՖԲԻԻ-ում ուսանող լավագույն բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտներին կտրամադրվեն  ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ֆրանսիական  դիպլոմներ: Կիրականացվի ուսանողների փոխանակում ուսումնառության ընթացքում, նաև պրակտիկաների, ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր և գիտահետազոտական աշխատանքներ կատարող ուսանողների փոխանակում: Կկազմակերպվի ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին վերաբերող փոխադարձ տեղեկատվության փոխանակում:
Մենք առաջարկում ենք հետևյալ մասնագիտությունները`
Ինժեներական գրաֆիկա, նախագծում և փորձաքննություն,
Ենթակառուցվածքների ինժեներիա, կառավարում և շահագործում,
Շանարարական նոր սեսմակայուն տեխնոլոգիաներ և կանոնակարգեր,
Դիզայն,
Ֆինանսական ինժեներիա և էկոնոմիկա 
Այս համագործակցությունը լավ հնարավորություն է հայ ուսանողների համար իրենց կրթությունը շարունակել Ֆրանսիայում, ստանալ ֆրանսիական դիպլոմներ, վերապատրաստման  և փորձի փոխանակման միջոցով զարգացնել նորաստեղծ բուհի վարչական և կրթական կարողությունները:
ՀՖԲԻԻ ֆրանսիացի գործընկերներն են`
l’ASIFA-BTP (Association de Soutien à l’Institut Franco Arménien du Bâtiment et des Travaux Publics)
ENTPE - Ecole Nationale des Travaux Publics de l’Etat, à Lyon 
ECL - Ecole Centrale de Lyon 
HEI - Hautes Etudes d’Ingénieur, à Lille 
Lycée Claude-Nicolas Ledoux (EBTP) de Vincennes 
VCGP – Vinci Construction Grands Projets
AFD – Agence Française du Développement de la Francophonie
La Fondation VINCI
Artelia - Fondation d'entreprise Artelia
 
Հանդիպման ընթացքում կայացավ նաև ASIFA-BTP Երևանյան գրասենյակի պաշտոնական բացումը:
Հանդիպումն անցկացվեց  Ռոբեռտ Շումանի անվան եվրոպական բուհական ավանում (հասցե` Դավիթ Անհաղթի 4/4,  հեռ` 010 209222):
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play