Մանկավարժական համալսարանը լուրջ հաջողություններ է արձանագրում կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհին


Մանկավարժական համալսարանը լուրջ հաջողություններ է արձանագրում կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհին

  • 02-10-2013 13:22:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է "Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում" խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.  "Հերթական անգամ Մանկավարժական համալսարանն անցկացնում է միջազգային մասշտաբի և բովանդակության համաժողով, և ակնհայտ է, որ համալսարանը, տարիներ առաջ բռնելով կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհը, լուրջ հաջողություններ է արձանագրում այս ուղղությամբ: Դրա վկայությունն այն լայն աշխարհագրությունն է, թեմաների ընդգրկումը, որ համալսարանի դասախոսների համար դարձել են ամենօրյա աշխատանքի հիմնական ուղղությունը: Խոսելով կրթության արդիականացման մասին` նախևառաջ պետք է հարցադրում անել`  արդիականացում` հանուն ինչի”: Ակնհայտ է, որ այն ապագա քաղաքացու կրթական կարիքները բավարարելու խնդիրն է` որպես գերագույն հարց. Ի”նչ ակնկալիք ունի ՀՀ քաղաքացին, ով մուտք է գործում կրթական համակարգ, և ինչպես է այդ համակարգը պատրաստ բավարարել քաղաքացու կարիքները: Երկրորդ, այն մեր երկրների տնտեսության պահանջարկն է` իրականում աշխատուժի և մասնագիտական աշխատաշուկայի ինչպիսի պահանջարկ կա, և ինչպես է կրթական համակարգը բավարարում այն: Եվ երրորդ, հասարակության ակնկալիքը կրթական համակարգից. հասարակությունն իր հիմքում պետք է ունենա կիրթ և արժեքներ կրող քաղաքացի, ով ունակ է վճիռ կայացնել ` իր երկրի  և հասարակության ապագայի համար: Այս երեք հարցադրումներն արդիական են, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացման համար, որն իր կարևորութ յամբ կազմում է ոչ միայն բարձրագույն կրթության մի հատվածը, այլ հանրակրթության ներկան և ապագան պայմանավորող լրջագույն գործոն է: Հուսով եմ, որ համաժողովը պատասխան կտա բոլոր այս հարցերին, և նրա մասնակիցները կհեռանան` հարստացած նոր գիտելիքներով, ինչպես նաև իրենց հետ տանելով հայաստանյան մասնագետների լավագույն փորձը",-նշել է նախարարը`  Մանկավարժական համալսարանին մաղթելով հետագա վերելքներ` իր միջազգայնացման և կրթության արդիականացման գործում: Արմեն Աշոտյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը ներկա  Իտալիայի դեպանին`  ընդգծելով, որ տարիներ առաջ` 2005 թվականին, երբ Հայաստանը դարձավ Բոլոնիայի անդամ, որևէ մեկի մտքով չէր անցնում թե Հայաստանում, և թե Եվրոպայում, որ 2012 թվականին Հայաստանի նման երկիրը հավակներ և ստանար Բոլոնիայի ողջ գործընթացի համար պատասխանատու և բարեփոխումները համակարգող երկրի պատասխանատվությունը: "Սա մեր կրթական համակարգի արդիականացման լավագույն ցուցանիշներից  և արտահայտումների մեկն է: Եվ այսօր մենք մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերների հետ միասին կարող ենք կանխատեսել մեր երիտասարդ սերնդի ապագան`  եվրոպական միասնական կրթական ողջ տարածքում",-ընդգծել է նախարարը: 
Համաժողովին ելույթ է ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի ռեկտորի ԱՊՀ գծով խորհրդական Կամիլլա Դանիլչենկոն: 
Նախատեսվում է, որ համաժողովի մասնակիցները կներկանյացնեն իրենց երկրների առաջավոր փորձը և հայ գործընկերների հետ կքննարկեն 21-րդ դարում բուհերի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կմշակեն դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play