«Լազերային ֆիզիկա- 2013» միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին


«Լազերային ֆիզիկա- 2013» միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին

  • 07-10-2013 16:40:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Սույն թվականի հոկտեմբերի 8-11-ը  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ-2, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ, 2-րդ մասնաշենքի կոնֆերանս դահլիճ) տեղի կունենա «Լազերային ֆիզիկա-2013» միջազգային գիտաժողովը` նվիրված  ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:
 
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
 
Գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը.
-         քվանտային էլեկտրոնիկայի նյութեր. ստեղծում, հատկություններ եւ կիրառություններ,
-         լազերային ճառագայթման և նյութի ռեզոնանսային փոխազդեցություն,
-         լազերային սարքաշինություն և կիրառություններ,
-         լազերային սպեկտրասկոպիա,
-         քվանտային օպտիկա և նյութական ալիքներ,
-         քվանտային ինֆորմացիա,
-         նանոկառուցվածքների և սցինտիլյացիոն նյութերի օպտիկական հատկություններ:
 
 
Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 60 գիտնականներ և ուսանողներ ՀՀ կազմակերպություններից, ինչպես նաև Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, ԱՄՆ-ից և Իրանից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play