Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում՝ «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով


Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում՝ «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով

  • 09-10-2013 15:45:39   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
Քննարկման նյութ կդառնան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play