Կայացել է Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հանդիպումը


Կայացել է Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հանդիպումը

  • 15-10-2013 18:41:02   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Շալվա Պիպիյայի  ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում վրացական կողմը հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշներով, համագործակցության ընդլայնման հնարավորություններով:
 Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրերի ու բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում,  գյուղատնտեսական տարին բարեհաջող էր և ներկայացրել գյուղոլորտի բավականին տպավորիչ արդյունքները:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է . «Կարծում եմ՝ երկուստեք ներդրված ջանքերը պետք է նպատակաուղղվեն համագործակցության հետագա ամրապնդմանը:  Ավանդաբար  Հայաստանից Վրաստան են արտահանվել կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝  ցիտրուսային մրգեր: Մեր  երկրները ստորագրել են ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առեւտրային հարաբերությանը եւ խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման եւ ներմուծման համար»,-ասել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Իր հերթին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը՝ անդրադառնալով  գյուղատնտեսական ռեսուրսների համատարած հաշվառմանը, ապահովագրական ծրագրերին, կոոպերացիային. «Վերջին  ամիսներին  առեւտրային բանկերը երկարաժամկետ վարկային ռեսուրսներ են տրամադրել նոր կազմավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներին  աջակցելու նպատակով, և մենք արդեն ընդունել ենք գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենքը»,  - տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը: ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման վերջում կողմերը ևս մի անգամ շեշտել են հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը,իսկ  Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Շալվա Պիպիյան Հայաստանի գյուղատնտեսության  նախարարին աշխատանքային այցով հրավիրել է  Վրաստան:  
                                                                              
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play