Մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները


Մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները

  • 18-10-2013 13:20:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: 



Ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի և Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:  Ըստ անհրաժեշտության  բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել նաև բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 30-ը, սակայն նոր ուսումնական տարվա սկզբին արդեն ծրագրում ներառված և չբարեկարգված հենապատ չի եղել: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play