Ամբողջությամբ բարեկարգվել է Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը


Ամբողջությամբ բարեկարգվել է Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը

  • 22-10-2013 15:03:42   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվող շուրջ 30 փողոցների շարքում ամբողջությամբ բարեկարգվել է նաև Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը: 


Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում բարեկարգվել է ճանապարհի շուրջ 64000 քմ հատվածը, նորերով են փոխարինվել 14000 գծմ եզրաքարերը, երկկողմանի հատվածներում նորոգվել է մայթերի շուրջ 14000 քմ ասֆալտբետոնե ծածկը: 


Մայթերի հարակից տարածքների կանաչապատման, մասնավորապես սիզամարգերի ձևավորման նպատակով բուսահողի լիցք է կատարվել:


Տեղադրվել են նաև  նոր, մայրաքաղաքի արտաքին ընդհանուր ձևավորմանը համահունչ նստարաններ, որտեղ օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել իրենց հանգիստը վայելող տասնյակ էրեբունցիների: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և  հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play