Հայտարարություն՝ ՀՀ պետական պարտատոմս թողարկելու մասին


Հայտարարություն՝ ՀՀ պետական պարտատոմս թողարկելու մասին

  • 22-10-2013 15:45:32   | Հայաստան  |  Տնտեսություն
 
          Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է AMGB1029A232 թողարկման պարտատոմսեր` հետևյալ պարարմետրերով.                    
 
Թողարկման ծավալը
Թողարկման ծավալը տառերով (դրամ)   50,000,000,000  Հիսուն միլիարդ
Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով:
Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 10%:  Հաշվարկվում է շրջանառության մեջ եղած   պարտատոմսերի նկատմամբ:
Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային՝  թողարկման օրվա համապատասխան օրը:
 
Պարտատոմսերի  մարման օրն է՝  29 հոկտեմբերի 2023թ.:
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը`  տեղաբաշխման ենթակա ծավալի կամ միջակայքի առավելագույն ծավալի 1%-ից ոչ պակաս,
Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի  20%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է
10 000 դրամ, քայլը՝  1000 դրամ:
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից՝ ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:  
 
ՀՀ ԿԲ
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play