ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ՄՓՄՁ-ների վարկավորմանը և խթանել էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորում


ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ՄՓՄՁ-ների վարկավորմանը և խթանել էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորում

  • 22-10-2013 15:57:01   | Հայաստան  |  Տնտեսություն

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) շարունակում է ուժեղացնել Հայաստանի մասնավոր հատվածում ֆինանսական միջնորդությունը, կենտրոնանալով հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) վրա:  Բացի այդ, Բանկը նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացմանը` օգնելով մասնավոր հատվածի սուբյեկտներին և բնակիչներին ներդրումներ կատարել  էներգաարդյունավետության ծրագրերում:   
 
ՎԶԵԲ-ը տրամադրում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ տեղական արժույթով`  ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար, ինչպես նաև 3.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար տեղական արժույթով` էներգաարդյունավետության վարկերի համար: ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կօգնեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին շարունակել աջակցել կենսունակ ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, շարունակում է մնալ սահմանափակ: Սա լինելու է էներգաարդյունավետության ծրագրերի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ն հատկացվող առաջին վարկային գիծը, որն օգտագործվելու է բնակիչների և ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար` բարելավելու էներգաարդյունավետությունը լավագույն տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով:     
 
ՎԶԵԲ-ի` երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսն ասաց. «Սա Հայաստանում ստորագրված էներգաարդյունավետության վարկային ծրագրերից երրորդն է, իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող առաջին նման վարկն է Էներգաարդյունավետության կովկասյան ծրագրի (CEEP) շրջանակներում: Երեք տարի տևողությամբ ֆինանսավորման այս ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետության ֆինանսավորմանը և էներգիայի ռացիոնալ օգտագործման ներդրումներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդների համար: ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ՄՓՄՁ-ների վարկավորմանը, և առ այսօր ստորագրել է ավելի, քան 103 ԱՄՆ դոլար արժողությամբ  19 ծրագիր հայաստանյան` Բազմաբանկ ֆինանսավորման ծրագիր II-ի շրջանակներում:» 
 
«Մենք ուրախ ենք շարունակել ՎԶԵԲ-ի հետ մեր հաջող համագործակցությունը:  Էներգաարդյունավետությանն ուղղված նոր վարկային գիծը մեզ թույլ կտա ներկայացնել այս նոր պրոդուկտը մեր հաճախորդներին և խթանել մեր մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդներին ավելի արդյունավետ կերպով օգտագործել Հայաստանի էներգետիկ պաշարները: Բացի այդ, տեղական արժույթով ՄՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է միջոցներ մեր հիմնական հաճախորդների` միկրո, փոքր և միջին բիզնեսների համար և կօգնի էլ ավելի ուժեղացնել մեր դիրքը ՄՓՄՁ-ների հատվածում», ասաց գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը: 
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով. հանդիսանում է Հայաստանի 1ին խոշորագույն Բանկը` կապիտալի մեծությամբ և 2րդ խոշորագույնը` ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանավոր դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:
   
Բանկը ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play