Նույնականացման քարտ կարդացող սարքերն ինքնարժեքով կարող են տրամադրվել նաև ֆիզիկական անձանց.ՀՀ Կառավարություն


Նույնականացման քարտ կարդացող սարքերն ինքնարժեքով կարող են տրամադրվել նաև ֆիզիկական անձանց.ՀՀ Կառավարություն

  • 23-10-2013 13:36:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Կարտադրվեն թուղթ և ստվարաթուղթ
 
Կառավարությունը թույլատրել է «Արկո Գոռ» ՓԲԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 17-ը: Աբովյանում գտնվող ընկերությունն իրականացրել է թղթի և ստվարաթղթի արտադրության ներդրումային ծրագիր, որի համաձայն տարեկան թողարկվելու է շուրջ 10.5 հազար տոննա բարձրորակ արտադրանք: Այժմ եղած 40 աշխատատեղին կգումարվի ևս 35-ը, աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 150 հազար դրամ:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրին, որի առարկան ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումն է և գործունեության ծավալումը:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունից: Որոշումը, որի ընդունման պահանջը ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, նպատակ ունի վերացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացթողումը և պետական կառավարման մարմինների անվանումը համապատասխանեցնել ներկայիս անվանմանը:
Փոփոխելով և լրացնելով նախկինում ընդունած բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատելու որոշման առաջին հավելվածի աղյուսակը, կառավարությունը բարելավել, կատարելագործել և հստակեցրել է վնասակար նյութերի արտանետումը նորմավորելու (սահմանափակելու) գործընթացը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը երկարաձգել է մի շարք ջրօգտագործող ընկերությունների հատկացված ավելի քան 61 և կես միլիոն դրամ անտոկոս փոխառության մարման ժամկետը:
Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը: ՀՀ վերադարձի վկայականի տրամադրումը որպես հյուպատոսական ծառայության տեսակ ունի այն առանձնահատկությունը, որ այդ փաստաթղթի միջոցով իրացվում է ՀՀ քաղաքացու` իր հայրենիք վերադառնալու իրավունքը: Որոշումը սահմանում է 0-ական դրույքաչափ կիրառելու լայն շրջանակ` ներառելով սոցիալական, տարիքային, իրավական և այլ խմբեր:
ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանում ապաստան ստացած փախստականներին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հայտնի իրադարձությունների պատճառով Սիրիայից Հայաստան ժամանած և ապաստան ստացած փախստականների թվում կան մինչև 16 տարեկան անձինք, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` Սիրիայի քաղաքացի, որը դեռ չի ժամանել ՀՀ: Նման պայմաններում մինչև 16 տարեկան փախստականը չի կարողանում ձեռք բերել իր անձը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և օգտվել ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներից: Որոշմամբ լուծում է տրվել նման անձանց փաստաթղթավորման խնդրին:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, իր նիստում կառավարությունը լրացումներ է կատարել նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու որոշման մեջ: Հետայսու ՀՀ կառավարության միջոցների հաշվին ձեռք բերված նույնականացման քարտ կարդացող սարքերն ինքնարժեքով կարող են տրամադրվել նաև ֆիզիկական անձանց` ապահովելով մասնակիցների հասանելիությունն իրենց կենսաթոշակային հաշիվներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play