Կոտո նվագարանով կոմիտասյան երաժշտությունն առաջին անգամա հնչեց Ճապոնիայում


Կոտո նվագարանով կոմիտասյան երաժշտությունն առաջին անգամա հնչեց Ճապոնիայում

  • 23-10-2013 13:38:32   | Ճապոնիա  |  Մշակույթ

Սեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ նահանգի գործարարների հետ:
Հանդիպումներին քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության և  գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ:
Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական եւ ճապոնական հոգեւոր մշակույթի համադրումը օգնում է հայ եւ ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու եւ ճանաչելու միմյանց:
Համերգին ելույթ ունեցան ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին եւ բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաեւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play