Մարսելի ու Երևանի հարաբերությունները ընդլայնվում են. Ժան-Կլոդ Գոդեն


Մարսելի ու Երևանի հարաբերությունները ընդլայնվում են. Ժան-Կլոդ Գոդեն

  • 25-10-2013 15:45:52   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ  կայացած ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին:   Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երևանի հարաբերությունները գնալով ընդլայնվում  ու նոր նվաճումներ են արձանագրում: 


 
<<Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին`պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար: Սա մեր բարեկամությունն ընդլայնելու ու  հետագա անելիքը նախանշելու ևս մեկ փայլուն հնարավորություն է: Ուրախ եմ, որ 2011 թվականին մենք պատիվ ունեցանք Ֆրանսիայում հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, իսկ  2012 թվականին Մարսելում հանդիպեցինք նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այժմ  արդեն Երևանում քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով փաստեցինք մեր աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը>>, - նշել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:


 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արևեյանը կարևորել է համաժողովի անցկացումը Մարսելի քաղաքապետի` Երևան կատարած այցի շրջանակում և նշել, որ Երևանի ու Մարսելի համագործակցությունն արդեն 2 տասնամյակի պատմություն ունի: Քույր քաղաքների միջև ձևավորվել են առևտրատնտեսական ու գիտամշակութային բազմակողմ հարաբերություններ: <<Անցյալ տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Մարսել կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք  հանդիպումներ, այդ թվում նաև ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ: Մի քանի ամիս անց կրկին հանդիպելու առիթ ընձեռվեց նաև Երևանում` երկրները մեկ հարկի տակ փառատոնի շրջանակում: Երևանի քաղաքապետարանը իր մասնակցությունն ունեցավ նաև Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակներում գումարված համաշխարհային հայկական առևտրային ցանցի 3-րդ գլխավոր ասամբլեային>>,- նշել է Կամո Արեյանը: 


 
Քաղաքապետի առաջին տեղակալը հիշատակել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ օրեր առաջ Վալանսում գումարված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որտեղ 2 երկրների տնտեսական համագործակցությունը նշվել է որպես գերակա ուղղություններից մեկը: Քաղաքապետի տեղակալի գնահատմամբ՝ նման համաժողովները նաև գործարար ծրագրեր քննարկելու մեծ հնարավորություն են ստեղծում: Կամո Արեյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նաև երևանյան համաժողովի մասնակիցներին և քաղաքապետի անունից վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար, իսկ քաղաքային իշխանությունները՝ պատրաստ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու մայրաքաղաքում առաջարկվող ներդրումային ծրագրերը:
Երևանի քաղաքետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play