Ստեղծագործում են թանգարանների աշխատողները


Ստեղծագործում են թանգարանների աշխատողները

  • 27-10-2013 15:04:56   | Հայաստան  |  Մշակույթ
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան 10 տարեկան է: Հոբելյանի կապակցությամբ  2013թ. Հոկտեմբերի 29-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսը: Մասնակցում է  ՀՀ  29 թանգարանների շուրջ 59 աշխատակից՝ ներկայցնելով գեղանկար, գրաֆիկա, քանդակ, լուսանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, պոեզիա, ավանդական նվագարաններ: Իսկ նոյեմբերի 23-ին նույն թանգարանում կկայանա թանգարանագիտության արդի խնդիրներին նվիրված գիտաժողով, որի զեկուցումները կհրատարակվեն «Թանգարան» ամենամյա հանդեսի 2013 թ. հատորում:  
 
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնվել է  2003 թ.: Կազմակերպությանն պատակն է՝ բնագավառի բոլոր շահագրգիռ մասնագետների և  ջատագովների համախմբման միջոցով նպաստել ՀՀ թանգարանային մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը: Ասոցիացիայի կազմում ներգրավված են   Հայաստանի տարբեր բնակավայրերի շուրջ  40 թանգարանների 65 աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ, Երևանի Պետհամալսարանի և Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ, մասնագիտական բուհերի կամավոր ուսանողներ:
 
Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է պետական,  հասարակական և միջազգային կառույցների հետ՝
ՀՀ Մշակույթի նախարարություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտե
Գերմանիայի բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղ  /DVV International/ 
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
ՅՈՒՆԵՍԿՕ –ի մոսկովյան գրասենյակ
«Հայաստանի զբոսավարների գիլդիա» ՀԿ
«Ինտերնյուս» ՀԿ
 
Հայաստանում թանգարանագիտական, գիտամեթոդական ուսումնասիրությունների խթանման և  թանգարանային գործունեության տարբեր ոլորտների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև աշխարհի տարբեր թանգարաններում գործող մասնագետների հետազոտություններին և թանգարանային կյանքին իրազեկված լինելու նպատակով՝ հրատարակվում է «Թանգարան» ամենամյա հանդեսը:  Տարեգրքի հրատարակման հովանավորներն է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
 
Ասոցիացիայի նախաձեռնությամբ  2008 թ. ստեղծվել է Թանգարանների միջազգային խորհրդի՝  ԻԿՕՄ-իՀայաստանի  ազգային կոմիտեն:  10 տարիների ընթացքում Ասոցիացիայի և ԻԿՕՄ –ի ազգային կոմիտեի  նախաձեռնությամբ և օժանդակությամբ ՀՀ տարբեր թանգարանների շուրջ 40 աշխատակից մասնակցել է արտերկրում կազմակերպված մասնագիտական կոնֆերանսների ու սեմինար-վարժանքների: Հայաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն ներներգրավված են ԻԿՕՄ-ի մասնագիտական կոմիտեների աշխատանքներում:  Հայաստանի 3  ներկայացուցիչներ միջազգային  կոմիտեների  վարչության  անդամներ են  ընտրվել:  2012թ. հոկտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում անցկացվեց Թանգարանների միջազգային խորհրդիԿրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի  (ԻԿՕՄ/ՍԵԿԱ) տարեկան գիտաժողովը՝ «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. Ավանդույթ և նորարարություն» խորագրով:
     ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
• Թանգարանային քաղաքականությանն ուղղված հետազոտական ծրագրերի և
      առաջարկությունների մշակում 
• ՀՀ թանգարանների  մասին օրենքի նախագծի քննարկումներ
• Միջազգային փորձագետների հետ հանդիպում-քննարկումների, մասնագիտական
      Սեմինարների ու վարժանքների կազմակերպում
• Մասնագիտական գրականության հավաքում և տարածում
• §Թանգարան¦ գիտատեսական-մեթոդական տարեգրքի հրատարակում
• Թանգարանայինաշխատողներիմասնագիտականորակավորմանբարձրացմանն ու
      վերապատրաստմանն ուղղված ծրագրեր
• Մասնակցություն միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների աշխատանքներին
• Մարզային և համայնքային թանգարանների կարիքների գնահատում,
      մասնագիտական խորհրդատվություն, մեթոդական առաջարկների մշակում
• «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցով ՀՀ մարզային և փոքր
      թանգարանների  տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրեր
• Հատուկ կարիքներ ունեցող այցելուների համար իրականացված նախագծեր
• Երիտասարդ թանգարանագետների գործունեության ակտիվացմանը և
       խրախուսմանն ուղղված նախագծեր
• Փոխայցելություններ մարզային թանգարաններ. գիտաճանաչողական ծրագրեր
• Զանգվածային լրատվության միջոցով տեղեկատվության տարածում 
• Թանգարանային աշխատողների ժամանցի ազմակերպում (թեմատիկ էքսկուրսիաներ, այցելություններ մայրաքաղաքի և մարզային նորաբաց թանգարաններ, նոր ցուցադրությունների դիտում-քննարկումներ, Ամանորի հանդես):
 
 Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի 
 նախագահ՝  Հռիփսիմե Պիկիչյան.  հեռ. 093460563
  ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահ՝  Մարինե  Հարոյան. հեռ. 093581590
ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի տնօրեն՝  Անի Ավագյան հեռ. 055510840
 aofmwf@yahoo.com
icomarmenia@yahoo.com
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play