«Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույց. Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում


«Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույց. Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում

  • 29-10-2013 11:07:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հոկտեմբերի 29-ին հրապարակած «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներկայացնելով «Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույցը, նշել է, որ այս տարի գնահատվող երկրների թիվն ավելացել է 4-ով:
Կ .Մինասյանը հայտնել է, որ այս տարի, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն էԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին: 
Նշենք, որ ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա` հնարավորություն տալով իրականացնել համեմատություններ հետազոտված երկրների միջև 10 ոլորտներում` ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում և այլն: Այն կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play