2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումն Ազգային Ժողովում


2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումն Ազգային Ժողովում

  • 29-10-2013 11:09:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Սկսվեց…

… 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումն Ազգային Ժողովում: Մտքերի փոխանակության ուղենիշները սահմանվեցին վարչապետի ծավալուն ելույթում («ՀՀ»), որի դրույթներն իրենց դրական ու բացասական արձագանքն են ստացել լրատվամիջոցներում՝ «ՀԱ», «Ազգ», «Իրավունք», «Գոլոս Արմենիի», «Ժամանակ», «ՀԺ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Առավոտ», «168 ժամ»:
«Հրապարակը» ԱԺ-ում վարչապետի՝ նպաստների վերացման պարզաբանումները որակել է «աղմկահարույց բացահայտում» («Նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել»), Դատավորների միության նախագահի հետ զրույցում էլ անդրադարձել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծին վերջինիս առարկություններին («Կառավարությունը չի արձագանքել դատավորների դժգոհությանը»): «Հայոց աշխարհը» վերստին ներկայացրել է կենսաթոշակային նոր համակարգի առանձնահատկությունները («Ի՞նչ ենք կուտակելու հունվարի 1-ից, ինչո՞ւ, ի՞նչ չափով»), մի այլ հրապարակման մեջ «չմոռանալով» հայտարարել, թե «Կառավարությունը արագացնում է նոր ՀԴՄ-ների տեղադրման գործընթացը», սակայն «մոռանում է կատարել խոստումը և զեղչեր կիրառել փոքր բիզնեսի համար»:
«Ժողովուրդը» «ահաբեկել» է, թե «թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում»՝ հընթացս ներկայացնելով թերթի երեկվա շրջայցի արդյունքները:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play