ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին

  • 29-10-2013 17:01:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մասնակցեց «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին:
Համաժողովին մասնակցում էին հարյուրից ավելի ոսկերիչներ, որոնց հիմնական մասը սփյուռքահայեր են:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ՝ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ, ՀՀ Նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 
Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հարգելի ոսկերիչներ, արդեն 3-րդ անգամ եք ցուցադրում ձեր աշխատանքները Հայրենիքում, որը ցույց է տալիս ձեր ուժը, կազմակերպվածությունը և ճաշակը: Հայ ոսկերչությունը ունի հազարամյակների պատմություն. շատ ազգեր դեռ պղինձ էին օգտագործում, երբ հայերը ոսկին ու ադամանդը ներկայացնում էին Եվրոպայում: Հայ ոսկերիչների աշխատանքները սուլթաններն ու շահերն են նվիրել թագավորներին: Այսօր հայկական Սփյուռքի բոլոր համայնքներում կան հայ ոսկերիչներ, և ուրախ եմ, որ դուք միավորվում եք, դառնում մեկ բռունցք: Ուրախ եմ, որ այն ինչ անում եք, համբավ ու փառք է բերում Հայաստանին: Դուք պետք է ձեր ջանքերն ուղղեք Հայաստանը ոսկե Հայրենիք դարձնելու համար»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալյերին և այլք:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play