Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող աշնանային ծառատունկին ակտիվորեն կմասնակցեն նաև տնտեսվարողները


Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող աշնանային ծառատունկին ակտիվորեն կմասնակցեն նաև տնտեսվարողները

  • 30-10-2013 11:44:54   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման  համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակվում են  հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները: 




Զուգահեռ շարունակվում է ծանուցումների և սխեմաների տրամադրման գործընթացը, որով յուրաքանչյուր տնտեսվարողի համար մատնանշվում է իր կողմից բարեկարգվելիք տարածքի սահմանները: 




Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ, ամենօրյա մշտական հսկողության շնորհիվ, այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարում կամ թերանում են պարտավորությունները կատարելիս, ենթարկվում են վարչական պատասխանատվության: Հոկտեմբերի ընթացքում քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է 241 վարչական արձանագրություն: 




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող աշնանային ծառատունկին ակտիվորեն կմասնակցեն նաև տնտեսվարողները՝ հարակից տարածքները համալրելով մշտադալարներով: Կատարվում են նաև տերևների մաքրման աշխատանքներ: Ձմռանն ընդառաջ՝ տնտեսվարողների կողմից տարվում են նաև ձմռան նախապատրաստական աշխատանքներ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play