«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» շարունակում է ընդլայնել իր աշխարհագրական ծածկույթը ՀՀ տարածքում


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» շարունակում է ընդլայնել իր աշխարհագրական ծածկույթը ՀՀ տարածքում

  • 30-10-2013 11:59:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» շարունակում է ընդլայնել իր աշխարհագրական ծածկույթը ՀՀ տարածքում և ենթակառուցվածքներ ձևավորել նորանոր քաղաքներում:
Այսօր «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ցանցը գործարկվել է նաև Դիլիջան, Սևան, Մասիս և Արտաշատ քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին նույնպես օգտվելու որակյալ Ինտերնետի, հեռախոսակապի և նոր սերնդի հեռուստատեսության  ծառայություններից:
«Ռոստելեկոմի» կողմից սեպտեմբերին գործարկված հեռուստատեսության հնարավորություններն ու տեխնոլոգիական հենքը լիովին նոր խոսք են շուկայում, իսկ ձևավորված գործառույթներն էլ ավելի հարմարավետ են դարձնում հեռուստադիտման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):
 
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ»  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ռոստելեկոմի» հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝ 
Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն
3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով
Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն
Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն
Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում
Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի
Պրոֆիլների միջև արագ անցում
Օնլայն տեսավարձույթ (VoD)
Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն
Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն
Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի
Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)
Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)
Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)
Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն
Ծառայությունների կառավարում
USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում
Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով
Եղանակի տեսություն
Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն
Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից
Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում:
 
***
ՌՈՍՏԵԼԵԿՈՄ
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
 
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
Ներկայումս «Ռոստելեկոմի»  վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են ՀՀ 14 քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավթաշեն և Նոր Նորք համայնքներում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play