ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Թոմաս Էբերհեռին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Թոմաս Էբերհեռին

  • 04-11-2013 18:08:59   | Հայաստան  |  Տնտեսություն

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:
  «GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը ողջունելի  են  և համոզված եմ, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ողջույնի խոսքում նշել է նախարարը:
             Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս»  ծրագրի երկրորդ փուլը` «Անտառների կայուն կառավարում»  և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում»  ուղղություններով:
            ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերից անտառային տարածքների արբանյակային նկարահանումները, ինչը հնարավորություն է ընձեռել ստանալ անտառների կառավարման իրական պատկերը: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Էբերհեռը պատրաստակամություն  է հայտնել պարբերաբար տեղեկացնել ծրագրի ընթացքի մասին և ուսումնասիրել հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերն ու առաջարկությունները, որոնք կխթանեն ծրագրի արդյունավետ իրականացմանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play