Նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ Սիսիանի ծննդատանը՝ 465 միլիոն դրամ արժողությամբ


Նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ Սիսիանի ծննդատանը՝ 465 միլիոն դրամ արժողությամբ

  • 06-11-2013 17:58:20   | Սյունիքի մարզ  |  Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում: 
Այս հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման, նորածինների մարմնի ջերմությունը և շնչառությունը կայունացնող, ինչպես նաև մոնիտորինգի սարքավորումներով: 
«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարևոր է բարձորակ մասնագետի առկայությունը: Արդյունավետ միջամտություն իրականացնելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
Մայրաքաղաքից հեռու գտնվող որևէ հիվանդանոցում անհրաժեշտություն է նորածին երեխաներին շտապ օգնություն ցուցաբերելը: Անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաների, հատկապես` վաղ ծնունդների վիճակը կայունացնելու համար, նման սարքավորումները պետք է մատչելի լինեն ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում: 
Վաղաժամ ծնված և հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար BirthLink-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցությունը շարունակվում է արդեն վեցերորդ տարին:  Ծրագիրը թույլ է տալիս նվազեցնել նորածնային մահացության դեպքերը Հայաստանում:
Նեոնատալ խնամքի կարևորության խոսուն փաստ է նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կյանքի առաջին իսկ օրվանից՝ նորածինների կյանքի փրկությանը: Դա արվում է ծննդատներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ տրամադրելու միջոցով:    
Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծննդից հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով ծնված նորածինների կենսաապահովման համար: Դա  հնարավորություն է տալիս կայունացնել նորածինների վիճակը` նախքան նրանց Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ հասցնելը: Այս սարքավորումները որոշ դեպքերում թույլ են տալիս առհասարակ խուսափել այլ բուժհաստատություններ տեղափոխելուց: 
Ընդհանուր առմամբ՝ նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 միլիոն դրամ: 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:          
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play