ՀՀ կառավարությունը սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը


ՀՀ կառավարությունը սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը

  • 07-11-2013 14:09:52   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում:Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:
 

 

Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր


Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play